ՄԵՆՅՈւ

Պրոկրաստինացիա

Պրոկրաստինացիան անհրաժեշտ անելիքներն առանց էական պատճառների ձգձգելու և փոխարենը պակաս կարևոր զբաղմունքների տրվելու միտումն է՝ հնարավոր բացասական հետևանքների անտեսմամբ։

Պրոկրաստինացիայի օրինակ է քննություններից առաջ, պարապելու փոխարեն, սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելը։ Այս դեպքում կարևոր անելիքներն են դասերը, փոխարինող գործունեությունը՝ սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելը, իսկ հնարավոր բացասական հետևանքները՝ ցածր գնահատականները։