ՄԵՆՅՈւ

Ես քննադատում եմ ինձ, քանի որ մյուսներից քիչ եմ աշխատում

Նախքան մեր սեանսին անցնելը, եկեք գնահատենք, թե որքան սուր եք զգում այս խնդիրը ներկա պահին․

Ժամանակակից աշխարհում շատ աշխատելը չափազանց բարձր է գնահատվում։ Դա պատճառ է դառնում այնպիսի մի երևույթի, որն հաճախ անվանում են «թունավոր արդյունավետություն», այսինքն՝ արդյունավետության կամ աշխատանքային հաջողությունների այնպիսի ստանդարտների սահմանում, որոնց համապատասխանելն այնքան էլ հեշտ չէ։ Այդ պատճառով աշխատողներն հաճախ ընկնում են համեմատությունների թակարդը, դառնում են չափազանց զգայուն և հակված ինքնաքննադատության։

Հնարավոր է, դուք քննադատում եք ձեզ, քանի որ մյուսներից ավելի քիչ ժամանակ եք տրամադրում աշխատանքին։ Դուք, գուցե, աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռություն մտցնելու կարիք ունեք և ցանկանում եք միևնույն ժամանակ համարել ձեզ կոմպետենտ և լավ աշխատող։

Համամետություններն ու քննադատությունը կտրում են մեր միտքը ներկա պահից և թույլ չեն տալիս կենտրոնանալ սեփական կարողությունների վրա։ Այդ պատճառով էլ, եկեք նախ փորձենք կենտրոնանալ ներկա պահի վրա։

Միացրեք տեսանյութը և կատարեք 1 րոպե տևողությամբ շնչառական վարժությունը։

Հստակեցնենք ձեր ուժեղ կողմերը

Այժմ եկեք մտածենք ձեր դրական հատկանիշների մասին։ Ի՞նչ կարողություններ ունեք դուք, որոնք ներդնում եք աշխատանքի մեջ։ Ի՞նչ ուժեղ կողմեր ունեք, որոնք օգնում են անձնական կյանքում։

Գրի առեք դրանցից մի քանիսը (օրինակ՝ նպատակասլացություն, արդարամտություն և այլն)։

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Հստակեցնենք ձեր արժեհամակարգը

Այժմ եկեք մտածենք այն մասին, թե ինչ արժեհամակարգ դուք ունեք, ի՞նչն եք ամենից շատ արժեվորում։ Ինչպե՞ս է այդ արժեհամակարգն ազդում ձեր նախապատվությունների վրա, ինչպե՞ս է հիմք դառնում այս կամ այն որոշման համար։

Եկեք տեսնենք, թե ի՞նչ ներդրում ունեն ձեր արժեքներն այլոց համեմատ ավելի քիչ աշխատելու մեջ։ Ձեր կյանքի ո՞ր կարևոր ոլորտի մասին եք դուք մտածում, երբ որոշում եք դադարեցնել աշխատանքը։ Ի՞նչ արժեքավոր բանից ստիպված կլինեք հրաժարվել, եթե սկսեք աշխատանքին ավելի շատ ժամանակ տրամադրել (օրինակ՝ ընտանիք, հոբբի, ընկերներ, հասարակական աշխատանք, առողջություն)։

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

«Թունավոր արդյունավետության» մշակույթը պնդում է, թե մեր կյանքի արժեքը որոշվում է աշխատանքով և արդյունավետությամբ։ Սակայն չափից շատ աշխատելը նույնպես կարող է անառողջ և ոչ արդյունավետ լինել։ Առաջինն, ինչ պիտի հիշենք, այն է, որ մեր կյանքն ինքնին արժեքավոր է։ Մենք պիտի կարողանանք նախ և առաջ գնահատել հենց կյանքը։

Ձեռքը սրտին դրած խոստովանեք, որ կյանքն ավելի բարդ է դառնում, երբ քննադատում եք ձեզ ուրիշներից քիչ աշխատելու համար, որ կյանքն ավելի բարդ է դառնում, երբ գցում եք ձեզ համեմատությունների ծուղակը։ Իսկապես դրեք ձեր ձեռքը ձեր սրտին և մտքում կրկնեք այդ բառերը։ Փորձե՛ք այս վարժությունը և տեսեք, թե ինչպես է այն ազդում ձեր ֆիզիակական և մտավոր ինքնազգացողության վրա։ Խորը շունչ քաշեք և արտաշնչելիս ասես բաց թողեք այդ բացասական մտքերը, ազատեք ձեզ դրանցից՝ ցույց տալով կյանքի հանդեպ ձեր սերն ու երախտիքը։ Արեք դա շնչառական վարժության օգնությամբ։

Ի վերջո, եկեք աչքի անցկացնենք մի քանի ինքնակարեկցանքով լի արտահայտություններ, որոնք կարող եք օգտագործել ինքնախոսության ընթացքում՝ փորձելով դրանցով փոխարինել ինքնաքննադատությունն ու ուրիշների հետ համեմատվելը։

  • Ես իրավունք ունեմ սեփական հայեցողությամբ որոշել, թե որքան պիտի աշխատեմ։
  • Աշխատանքում ես առաջնորդվում եմ իմ ուրույն հայացքով և իմ ուժեղ կողմերով։
  • Կյանքում կան բաներ, որ աշխատանքից թանկ են ինձ համար, և ես կարող եմ նախապատվությունը տալ այդ արժեքներին։
  • Ես արժանի եմ նաև հանգստի։

Հիշեք, որ աշխատանքի և հանգստի միջև հավասարակշռության պահպանումը խիստ կարևոր է հատկապես ավելի տևական աշխատանքային կյանք ունենալու համար։ Եթե դուք ցանկանում եք ավելի երկար տարիներ աշխատունակ լինել, ապա բոլորովին նորմալ է, որ կարող եք ավելի կարճ աշխատանքային օրվա կարիք զգալ։ Փորձեք հասնել հավասարակշռության այնպես, ինչպես նպատակահարմար եք համարում։

Առողջ եղեք 🌞

Պահպանել այս սեանսը