ՄԵՆՅՈւ

Սթրես

Սթրեսն արտաքին կամ ներքին գրգռիչներին տրվող հոգեբանական կամ ֆիզիոլոգիական արձագանք է։ Այն փոփոխություններ է առաջացնում մարմնի գրեթե յուրաքանչյուր համակարգում՝ ազդելով մարդու ինքնազգացողության և վարքի վրա։

Սթրեսը կարող է մասնակցություն ունենալ մի շարք հոգեբանական և ֆիզիոլոգիական խանգարումների առաջացման մեջ։

Սթրեսը երբեմն շփոթում են դիսթրեսի, տագնապի, ուժասպառության և այլ երևույթների հետ՝ բացասական ինքնազգացողությունը նկարագրելով «սթրեսի մեջ եմ», «սթրես եմ տանում» և այլ նմանատիպ արտահայտություններով։