ՄԵՆՅՈւ

Իմ միտքը շարունակ թափառում է

Նախքան մեր սեանսը սկսելը, գնահատեք, թե որքան ուժգին է այս խնդիրն այժմ անհանգստացնում ձեզ։

Պատահում է, որ մենք մի քանի անգամ կարդում ենք միևնույն տողն ու ասես ոչինչ չենք հասկանում։ Մեր միտքը շարունակ սավառնում է օրվա կամ նախորդ օրվա իրադարձությունների շուրջ։ Իսկ երբ մեզ թվում է, թե վերջապես կարողացանք դադարեցնել մտամոլորությունն ու կենտրոնանալ, միտքն ասես նորից թռչում է մեր ձեռքից։

Ներկա պահում մնալու կարողության հետ կապված խնդիրները հաճախակի են հանդիպում։ Թափառող միտքը բացասական է ազդում մեր ինքնազգացողության և երջանկության վրա, այն նաև վնաս է հասցնում մեր հիշողությանը, կենտրոնացմանը և ընթերցանության հմտություններին։

Սա կարող է հատկապես հիասթափացնող լինել, երբ թափառող մտքերի պատճառով անավարտ են մնում առօրյա գործերն ու աշխատանքը։ Եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք անել իրավիճակը փոքր ինչ շտկելու համար։

Հստակություն մտցնենք

Նախ փորձենք թվարկել այն կրկնվող մտքերը, որոնք առաջանում են, երբ փորձում եք կենտրոնանալ անելիքների շուրջ։ Դա կարող են լինել օրվա ընթացքում ձեր կամ որևէ մեկի խոսքերը կամ արարքները, կամ էլ ապագայի մասին երազանքները։ Գրի առեք դրանցից մի քանիսը։

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Կենտրոնանանք շնչառության վրա

Թափառող մտքերի բովանդակությունն հստակեցնելը էական քայլ է։ Հաճախ մենք մտովի փորձում ենք ավարտին հասցնել այն իրավիճակները, որոնք ընկալում ենք իբրև անավարտ կամ ոչ ճիշտ ավարտված։ Դա կարող է լինել մի աշխատանք, որը դեռ չեք վերջացրել, կամ անհանգստացնող մի բան, որն ասել է ձեր ընկերը։ Նման դեպքերում մտքի թափառումն ուղղակիորեն հանգեցնում է տագնապի, որի հետ ճիշտ առնչվելը դառնում է էական խնդիր։ Այս դեպքում օգտակար կարող է լինել ինչպես անավարտ իրավիճակների փաստացի հանգուցալուծումը (եթե դա հնարավոր է), այնպես էլ աշխատանքը տագնապի և բացասական հույզերի հետ, ինչով այս սեանսի սահմաններում մենք չենք զբաղվելու։

Երբեմն էլ մեր միտքը թափառում է առանց որևէ էական պատճառի։

Ինչ պատճառով էլ որ թափառի միտքը, այն կարելի է նորից կենտրոնացնել շնչառական վարժությունների միջոցով։ Եկեք փորձենք մեկ րոպեի ընթացքում կատարել նման մի վարժություն։ Պարզապես հետևեք տեսանյութին մինչև դրա ավարտն, ապա անցեք առաջ։

Ընտրենք մարտավարություն

Շնչառական վարժություններ կատարելուց հետո մենք փոքր ինչ ավելի հանգիստ ենք լինում և ավելի կենտրոնացած։ Սակայն եկեք քննարկենք նաև մի քանի այլ մոտեցումներ, որոնք կօգնեն թափառող մտքի հետ առնչվելիս։

Կարծում եք այս մոտեցումներից որո՞նք կարող եք օգտագործել։ Նշեք դրանք։

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Հրաշալի ընտրություն կայացրեցիք։ Հիշեք, որ կարող եք ինքնուրույն լրացնել այս ցուցակը՝ կիրառելով նաև այլ մոտեցումներ։ Օգտակար է նաև սեփական մտքերը գիտակցաբար ուղղորդելը։ Դա կարելի է անել մտովի հարցադրումներ կատարելու միջոցով։ Ինքնաբերաբար թափառող միտքը նկատելիս՝ պարզապես հարցրեք ձեզ․ «Ինչի՞ մասին եմ ուզում այժմ մտածել», «Դեպի ո՞ւր եմ ուզում, որ տանեն ինձ իմ մտքերը» և այլն։ Ի վերջո, թափառող միտքը կարող է հանձնվել և ուղորդվել ձեր կողմից։

Միայն թե չմոռանաք, որ թափառող միտքը նորմալ և անխուսափելի երևույթ է։ Դրանից հնարավոր չէ վերջնականապես ազատվել և այդ ուղղությամբ ջանքերը միայն է՛լ ավելի բացասական հետևանքների կհանգեցնեն։ Երբ կարևոր անելիքներ չկան, թույլ տվեք, որպեսզի ձեր միտքն ընթանա իր բնական հունով։

Առողջ եղեք 🌞

Պահպանել այս սեանսը