ՄԵՆՅՈւ

Հաճախ ես ինձ մեղավոր եմ զգում զվարճանալու պատճառով

Պատկերացնենք մի իրավիճակ։ Հանգստայան օրերն են, դուք ունեք երկու ազատ օր, երբ որևէ աշխատանքային ճնշում չեք զգալու։ Կարող եք հանգստանալ և զվարճանալ։ Թվում է, թե ամեն ինչ կարգին է, սակայն ինչ-որ բան ձեր ներսում փչացնում է ողջ տպավորությունը։ Ձեր միտքը շարունակ թափառում է աշխատանքի և պարտականությունների շուրջ և, ի վերջո, ձեզ տիրում է մեղավորության զգացումը։

Ծանո՞թ իրավիճակ է։

Թերևս, վերջին բանը, որ մենք ուզում ենք զգալ հանգստի և զվարճանքի պահերին, դա մեղավորության զգացումն է։ Եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք անել այն դադարեցնելու և հանգստի համար նախատեսված դադարները լիովին վայելելու համար։

Հստակեցնենք մտքերը

Հանգստյան ժամերին նույնպես առաջնահերթություն տալը կարևոր է մեր մտավոր առողջության համար։ Հանգիստը նվազեցնում է սթրեսը՝ այդպիսով թարմացնելով մեզ և պատրաստելով արդյունավետ աշխատանքին։ Սակայն երբ հանգստի և զվարճանքի ժամերին մենք զգում ենք այնպիսի բացասական հույզեր, ինչպիսիք ձանձրույթը, վատնված լինելու և մեղավորության զգացումներն են, այդ ժամերը նպաստում են ոչ թե թեթևանալուն և լիցքավորվելուն, այլ հակառակը՝ ամեն ինչ է՛լ ավելի են բարդացնում։

Այժմ մենք պիտի ի հայտ բերենք, թե ինչպես եք դուք մտածում հանգստի մասին և ինչ եք այդ պահին զգում։ Շարունակեք նախադասությունը․

Երբ ես մտածում եմ հանգստի և զվարճանալու մասին, առաջանում են մտքեր, որ…

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Գերազանց է։ Անգամ եթե դուք չկարողացաք ճշտգրտորեն վերարտադրել այն, ինչ սովորաբար մտածում եք, հոգ չէ։ Հետագայում եղեք ավելի ուշադիր նման մտքերի հանդեպ և փորձեք ավելի հստակ գիտակցել, թե ինչ եք մտածում, երբ մտածում եք հանգստի մասին։ Եթե որոշեք վերադառնալ այս սեանսին, կարող եք անել դա նոր նկատառումներով զինված։

Հաճախ հանգստի պատճառով ծագած մեղավորության զգացման պատճառով ցանկություն է առաջանում վերադառնալ աշխատանքին, որոշ ժամանակ ընդհանրապես դադարներ չտալ, կամ փորձել կատարել ինչ-որ գործեր հանգստի կամ զվարճանալու ընթացքում։ Այլ դեպքերում կարող են առաջանալ մտքեր, թե հանգիստն ընդհանրապես կարևոր չէ, կամ ձեր հոբբիները և զվարճանքի ձևն արժանի չեն, որպեսզի դրանց վրա վատնվի թանկարժեք ժամանակը։ Ինչ էլ որ դա լինի, պարզապես եղեք ուշադիր և փորձեք բացահայտել այդ մտքերն այնպիսին, ինչպիսին դրանք կան։

Հստակեցնենք հույզերը

Դուք հստակեցրեցիք, թե ինչ տեսանկյունից եք նայում հանգստին և զվարճանքին։ Այժմ տեսնենք, թե ինչ հույզեր է առաջացնում իրերին այդ տեսանկյունից նայելը։ Աչքի անցկացրեք ձեր գրի առած տողերը։ Մտածեք այն մասին, թե ինչ եք զգում, երբ նման մտքեր են առաջանում։ Դա կարող է լինել՝ սթրես, ուժասպառություն, վատնված լինելու զգացում, հիասթափություն, մեղավորության զգացում, ներքին հակասություն և այլն։ Լավ մտածեք և փորձեք գրի առնել այդ հույզերից մի քանիսը։

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Իսկ այժմ, երբ արդեն հստակեցրել ենք, թե ինչ եք դուք մտածում, երբ մտածում եք հանգստի մասին, և թե ինչ եք այդ պահին զգում, ժամանակն է պատասխանել ևս մեկ հարցի․ «Արդյո՞ք նման մտքերն առաջացնում են այնպիսի հույզեր, որոնք օգնում են լիարժեքորոն վայելել հանգիստը, լիցքաթափվել և ուժեր հավաքել»։

Ինչ-որ բան հուշում է, որ՝ ոչ։

Փոխենք անօգտակար մտքերը

Մենք կարող ենք լիարժեքորեն հանգստանալ և կազդուրվել միայն այն դեպքում, երբ փոխենք հանգստի և զվարճանքի մասին մեր բացասական ինքնախոսությունը։ Լիարժեք հանգիստը ոչ միայն բարելավում է մեր ինքնազգացողությունը, այլ նաև դարձնում է մեզ ավելի արդյունավետ աշխատանքային ժամերին և պարզեցնում մեր միտքը։

Եկեք տեսնենք, թե ուրիշ ինչ կերպ կարող եք մտածել ձեր հանգստի և զվարճանքի մասին։ Սա ամենևին էլ ինքնախաբեությամբ զբաղվելու կոչ չէ։ Անգամ եթե բացասական ինքնախոսությունը ձեզ ճշմարիտ կամ ճշմարտանման է թվում, դուք կարող եք փոխարինել այն այլ բնույթի ճշմարիտ ինքնախոսությամբ՝ փորձելով իրերին նաև այլ տեսանկյունից նայել։ Մի քանի պատասխան մտածեք ստորև բերված հարցին՝ ձեր հին անօգտակար մտքերից կառչելու փոխարեն՝ ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում։

Ուրիշ ինչպե՞ս ես կարող եմ ընկալել հանգիստն ու զվարճանքը, որպեսզի ընդունեմ դրանք և կարողանամ իսկապես վայելել։

* Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Մտածենք փոփոխության մասին

Այժմ մի պահ դադար տվեք և կրկին աչքի անցկացրեք ձեր գրի առածը։ Մտածեք հանգստի և զվարճանքի մասին ձեր սովորական դարձած վերաբերմունքի և այս նոր՝ այլընտրանքային տարբերակների մասին։ Փորձեք զգալ տարբերությունները։ Մտածեք նաև այն մասին, թե ինչպես կարող եք այս նոր, ավելի օգտակար տարբերակները կյանքի կոչել՝ դրանցով փոխարինելով ձեր բացասական ինքնախոսությունը։ Ինչպե՞ս կարող եք վարվել, եթե սկսեք առաջնորդվել այս նոր մոտեցումներով։

Մի շտապեք առաջ անցնել։ Միացրեք ստորև բերված տեսանյութը և ձեզ մեկ րոպե մտածելու ժամանակ տվեք։

Մեր հույզերն ու զգացումներն հաճախ բխում են սեփական մտքերից։ Փոխելով հանգստի և զվարճանքի մասին ձեր մտածելու ձևը, դուք կարող եք փոխել նաև այն հույզերը, որոնք զգում եք հանգստի պահին։ Միայն այդպիսով կարող եք վերջապես լիցքաթափվել և լիարժեքորեն վայելել ազատ ժամերը։

Մնում է միայն ընտրել հանգստի և զվարճանքի ձեր տարբերակը և ազատ ժամերին առանց մեղավորության զգացման հաճույք ստանալ նրանից, ինչով սիրում եք զբաղվել։

Առողջ եղեք 🌞

Պահպանել այս սեանսը