
Մասնագետներին խորհուրդ ենք տալիս, ետադարձ կապն հաստատելուց առաջ, ծանոթանալ նաև «Կայքի մասին» էջին և, մասնավորապես, այնտեղ ներկայացված սկզբունքներին։
«Լավ ու Բարի» կայքը մտավոր առողջության ոլորտի մասնագետներին առաջարկում է համագործակցության հետևյալ ֆորմատները․
- Հոդվածների հրապարակում – դուք կարող եք «Լավ ու Բարի» կայքում հրապարակել ձեր հեղինակած հոդվածները։ Հրապարակված հոդվածների համար վարձատրություն նախատեսված չէ։ Յուրաքանչյուր հոդվածի տակ կնշվի հեղինակ մասնագետի անունը, նրա հակիրճ կենսագրությունը և ծառայությունների համար դիմելու կոճակը (Facebook, Whatsapp, Instagram և այլն)։ Մասնագիտական կրթության առկայությունն ապացուցելու համար հնարավոր է պահանջվի ավարտական վկայականի լուսանկարը (թեև ուսանողները նույնպես կարող են դիմել)։ Հոդվածի հեղինակը կարող է և չլինել մտավոր առողջության ոլորտի մասնագետ, սակայն այդ դեպքում կենսագրության մեջ կնշվի, որ նա կայքի թղթակից է և չի տեղադրվի դիմելու կոճակ։ «Լավ ու Բարի» կայքում հրապարակված բոլոր հոդվածները խմբագրվում են և ենթարկվում փաստերի ստուգման։ Չեն ընդունվում հոգեբանություն թեմայի հետ չառնչվող, ամբողջությամբ թարգմանված, հայալեզու կայքերից մասնակի արտատպած, ինչպես նաև բազմաթիվ ուղղագրական սխալներով գրված տեքստերը։
- Հարց հոգեբանին – մասնագետները կարող են միանալ նաև մեր «Հարց հոգեբանին» սյունակին և պատասխանել ընթերցողների հարցերին։ Այս դեպքում ևս էջի ստորին մասում կտեղադրվի մասնագետի կենսագրությունը և նրան դիմելու կոճակը։
- Լուսաբանում – «Լավ ու Բարին» կարող է նաև անվճար լուսաբանել հոգեբանության հետ առնչվող այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնել (օրինակ՝ բարեգործության կամ հանրային իրազեկման հետ կապված իրադարձություններ)։ Գրքերի հրատարակումը և դասընթացները նույնպես կարող են լուսաբանվել, սակայն դրանց հնարավոր է չհատկացվի մեկ ամբողջ հոդված (օրինակ՝ գիրքը կարող է ներառվել գրքերի ցուցակում և այլն)։
Համագործակցության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ կայքում տեղադրված չատի կամ մեր Ֆեյսբուք էջի միջոցով։