ՄԵՆՅՈւ

Գաղտնիություն

«Լավ ու Բարին» գրանցման ընթացքում իր օգտվողներից ստանում է հետևյալ անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, էլփոստ, բնակության հասցե, հեռախոսահամար։ Վերոնշյալ տվյալներն օգտագործվում են բացառապես տեղեկատվական կամ կրթական ծառայությունների մատուցման և որոշ ապրանքատեսակների առաքման համար։ Այդ տվյալները չեն տրամադրվում երրորդ կողմի, չեն տարածվում և չեն բացահայտվում։ Գրանցված օգտվողի կողմից լրացված տվյալների մի մասը (անուն, ազգանուն) կարող է ցուցադրվել կայքի որոշ հատվածներում (մեկնաբանություններ, անձնական էջ) և հասանելի լինել կայքի այլ օգտվողներին։ Գրանցված օգտվողի դիմումի համաձայն՝ նշված բոլոր տվյալները կարող են հեռացվել կայքի տվյալների շտեմարանից։

Օգտվողների էլփոստի հասցեն օգտագործվում է բացառապես «Լավ ու Բարի» կայքի ամսական տեղեկաթերթի, ինչպես նաև օգտվողի անձնական հաշվի հետ կապված ավտոմատ հաղորդագրությունների առաքման համար։ Առանձին դեպքերում, բացառապես օգտվողի շահերից ելնելով, էլփոստի հասցեն կարող է օգտագործվել վերջինիս հետ անմիջական կապ հաստատելու նպատակով։

Կայքի «Սեանսներ» բաժնում օգտվողների կողմից լրացված տվյալները չեն պահպանվում կայքի արխիվներում, չեն ուղարկվում որևէ մեկին և հեռացվում են էջը փակելուց անմիջապես հետո։ Կայքում նաև տեղադրված չեն վիճակագրական այնպիսի գործիքներ, որոնք տեսագրում են օգտվողի լրացրած տեքստը։

Կայքի «Թեստեր» բաժնում լրացրած թեստերի թվանշային արդյունքները պահպանվում են կայքի տվյալների շտեմարանում։ Նշված տվյալները կարող են մշակվել և վերլուծվել ճանաչողական և գիտական նպատակներով։ Թեստերն անցող օգտվողներին իքնորոշող տվյալները հեռացվում են և փոխարինվում պատահականության սկզբունքով ստեղծված անհատականացված նույնականացման համարով։

Օգտվողների կողմից «Լավ ու Բարի» կայքին ուղղված նամակները և հաղորդագրությունները կարող են պահպանվել էլփոստի կամ սոցիալական ցանցերի արխիվներում։ «Լավ ու Բարին» չի խրախուսում իր օգտվողներին՝ կիսվելու անձնական հոգեբանական խնդիրներով կամ տրամադրելու այլ «զգայուն» տեղեկություններ։ Նման դեպերում՝ նամակները, դրանց պատասխանելուց հետո, անմիջապես հեռացվում են։

«Լավ ու Բարին» չի մատուցում հոգեբանական կամ հոգեբուժական ծառայություններ։ Կայքի խմբագրակազմի անդամ չհանդիսացող մասնագետների տվյալները կայքին պատկանող ռեսուրսներում կարող են հրապարակվել բացառապես դրանք տրամադրողի համաձայնությամբ և հեռացվել՝ ըստ պահանջի։ Մասնագետների կամ ծառայությունների մասին հիշատակումները կայքում կարող են արվել գովազդային հիմունքներով։

«Լավ ու Բարին» պատասխանատվություն չի կրում կայքում գրանցված մասնագետների՝ կայքի սահմաններից դուրս կատարած գործողությունների համար։ Կայքի էջերում սեղմելով «Դիմել մասնագետին» կոճակները՝ օգտվողները տեղափոխվում են մասնագետների անձնական էջեր, որոնք գտվնում են «Լավ ու Բարի» կայքի պատասպանատվության գոտուց դուրս։

«Լավ ու Բարի» կայքում տեղադրված են Google Analytics և Facebook Pixel վիճակագրական գործիքները, որոնք տվյալներ են հավաքում օգտվողների՝ կայքում կատարված այն գործողությունների մասին, որոնք վերը թվարկված չեն (էջադիտում, այցելություններ և այլն)։