Սթրես
Սթրեսն արտաքին կամ ներքին գրգռիչներին տրվող հոգեբանական և ֆիզիոլոգիական արձագանք է։ Այն փոփոխություններ է առաջացնում մարմնի գրեթե յուրաքանչյուր համակարգում՝ ազդելով մարդու ինքնազգացողության և վարքի վրա։ Սթրեսը կարող է մասնակցություն ունենալ մի շարք հոգեբանական և ֆիզիոլոգիական խանգարումների առաջացման մեջ։