Ինչպես հաղթահարել պրոկրաստինացիան
Նկարագրություն
«Ինչպես հաղթահարել պրոկրաստինացիան» դասընթացը նախատեսված է կարևոր գործերն առանց էական պատճառների հետաձգելու սովորություն ունեցող անձանց համար։ Այն մշակված է՝ հիմք ընդունելով կոգնիտիվ-վարքային թերապիայի մոտեցումները և գործիքակազմը։
Դասընթացքը նախատեսված է լայն լսարանի համար՝ իբրև ինքնօգնության գործիք։ Այն կարող է օգտակար լինել նաև մտավոր առողջության մասնագետներին՝ պրոկրաստինացիայի թերապիայի ընթացքը սովորելու և թերապիան կազմակերպելու հարցում։
Դասթընթացի տեքստերը հավաքված են բացարձակապես գիտական աղբյուրներից և արտացոլում են ժամանակակից գիտության մոտեցումները։ «Լավ ու Բարի» կայքի կողմից դասընթացը լրացվելու է նոր տեքստերով, ինչպես նաև բազմաթիվ գործնական և ստուգողական աշխատանքներով։ Հետագայում դասընթացն անցնողներին տրվելու է վկայական (այդ թվում և նրանց, ովքեր դասընթացն անցել են մինչև այդ)։
Դասընթացի «Ծանուցումներ» բաժնում կարող եք գտնել դրա հետ կապված բոլոր նորությունները, տեղեկանալ նոր նյութերի և փոփոխությունների մասին։ Դասընթացը մեկ անգամ գնելով՝ դուք անվճար կստանաք նաև հետագա բոլոր թարմացումները։
Բովանդակություն
Դասերի ցանկ
-
Ինչ է պրոկրաստինացիան և ինչպես ենք մենք այն արդարացնում
-
Ինչու ենք տրվում պրոկրաստինացիայի և ինչ հետևանքների է դա հանգեցնում
-
Պրոկրաստինացիայի շղթան և դրա հաղթահարումը
-
Ինքնարդարացումների և ինքնաքննադատության փոփոխումը
-
Հստակեցում, ծրագրում և կատարում
-
Աշխատանք պրոկրաստինացիայի պատճառների՝ անօգտակար կանոնների և դիսթրեսի անհանդուրժման հետ
-
Ինչպես հետևողականորեն կիրառել սովորածը
-
Ստուգողական աշխատանք