Շատ հաջողակ առաջնորդներ և գործարարներ հանրության կողմից ընկալվում են իբրև «մեծ հանճարներ», սակայն հոգեբան Էնջելա Դաքվորթը պնդում է, որ տաղանդն ու խելքը ավելի քիչ նշանակություն ունեն հաջողության համար, քան հաստատակամությունը՝ անձնային գիծը, որն ընկած է համառության, հետևողական աշխատանքի և նպատակների սահմանման հիմքում։ «Հաստատակամություն» գրքում նա ուսումնասիրում է, թե որտեղից է ծագում այդ հատկությունը, ինչպես է այն հանգեցնում հաջողության և ինչպես մենք կարող ենք այն զարգացնել։ Դաքվորթն առաջին հերթին հետաքրքրված է այն հարցով, թե ինչպես դաստիարակել հաստատակամ երեխաներ։ 2016 թվականին գրքի հրատարակումից ի վեր նրա գաղափարները ողջ աշխարհում ոգեշնչել են բազմաթիվ ծնողների և մանկավարժների: Այնուամենայնիվ, նա համարում է, որ մեծահասակները նույնպես կարող են զարգացնել հաստատակամությունը, և առաջարկում է դրան հասնելու կոնկրետ և չափելի եղանակներ: Նրա աշխատանքը բանավեճեր է բորբոքել այն մասին, թե ինչն է առավել կարևոր՝ տաղանդը, թե ջանքերը:
Հաստատակամություն
4400 AMD – 7600 AMD
Ձեռք բերեք «Հաստատակամություն» գիրքը մեր կողմից ընտրված խանութներից։ Գրքի նկարագրությանը և հեղինակի կենսագրությանը, ինչպես նաև հայտնի գիտնականների և պարբերականների կարծիքներին կարող եք ծանոթանալ ստորև։
Հեղինակը | |
---|---|
GoodReads | ⭐⭐⭐⭐ |
Տարեթիվ | 2018 |
Լեզու | Ռուսերեն, Անգլերեն |
Հեղինակի մասին
Էնջելա Դաքվորթը Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանության դոցենտ է: Նա փորձագետ է IQ-ի հետ չկապված կարողությունների, այդ թվում՝ հաստատակամության և ինքնատիրապետման ոլորտում: Նա պահանջված միջազգային բանախոս է, ում TED զրույցը դիտվել է ավելի քան 10 միլիոն անգամ: Դաքվորտի վարկածն այն մասին, որ հաջողության իրական երաշխավորը կարող է լինել ոչ թե բնածին տաղանդը, այլ դաստիարակության հետևանքով առաջացող վերականգնվողականությունը և մեկ ուղղությամբ կենտրոնանալու կարողությունը։ Մանուկ հասակում նրա գիտնական հայրը, դստերը սիրելով հանդերձ, ցավում էր այն առիթով, որ վերջինս «հանճարեղ չէ»: Որոշելով ապացուցել, որ հայրը սխալվում է՝ Դաքվորդն իր երիտասարդությունն անցկացրել է՝ հաղթահարելով ակադեմիական խոչընդոտները: Նա կենտրոնանում է իր այն տեսության շուրջ, որ հաստատակամությունը կարելի է սովորել և մշակել: Այդ նպատակով նա Փենսիլվանիայի համալսարանում ստեղծել է իր «Բնավորության լաբորատորիան»:
Ձեզ կարող է դուր գալ…
-
Գործիք «Անելիքների ցուցակ և շաբաթվա պլանավորում»
500 AMD -
Ատոմային սովորություններ
4250 AMD – 5900 AMDԸնտրել տարբերակը This product has multiple variants. The options may be chosen on the product page -
Աշխատաթերթ «Խնդիրների լուծում»
800 AMD -
«Ինչպես հաղթահարել պրոկրաստինացիան» դասընթաց
21000 AMD