Ինչպես հանդուրժել դիսթրեսը
Նկարագրություն
«Ինչպես հանդուրժել դիսթրեսը» դասընթացը նախատեսված է տհաճ, անհարմար կամ անցանկալի հույզերը չհանդուրժելու միտումը նվազեցնելու և հուզական դիսթրեսի փորձառությունը բարելավելու համար։ Այն մշակված է՝ հիմք ընդունելով կոգնիտիվ-վարքային թերապիայի մոտեցումները և գործիքակազմը։
Դասընթացքը նախատեսված է լայն լսարանի համար՝ իբրև ինքնօգնության գործիք։ Այն կարող է օգտակար լինել նաև մտավոր առողջության մասնագետներին՝ դիսթրեսի անհանդուրժման թերապիայի ընթացքը սովորելու և թերապիան կազմակերպելու հարցում։
Դասթընթացի տեքստերը հավաքված են բացարձակապես գիտական աղբյուրներից և արտացոլում են ժամանակակից գիտության մոտեցումները։ «Լավ ու Բարի» կայքի կողմից դասընթացը լրացվելու է նոր տեքստերով, ինչպես նաև բազմաթիվ գործնական և ստուգողական աշխատանքներով։ Հետագայում դասընթացն անցնողներին տրվելու է վկայական (այդ թվում և նրանց, ովքեր դասընթացն անցել են մինչև այդ)։
Դասընթացի «Ծանուցումներ» բաժնում կարող եք գտնել դրա հետ կապված բոլոր նորությունները, տեղեկանալ նոր նյութերի և փոփոխությունների մասին։ Դասընթացը մեկ անգամ գնելով՝ դուք անվճար կստանաք նաև հետագա բոլոր թարմացումները։
Բովանդակություն
Դասերի ցանկ
-
Ծանոթանանք դիսթրեսի հանդուրժման գաղափարին
-
Սովորենք ընդունել հույզերը
-
Բարելավենք դիսթրեսի ապրումը
-
Կիրառենք դիսթրեսի հանդուրժման հմտությունը
-
Ստուգողական աշխատանք