ՄԵՆՅՈւ

Փաթեթ «Մասնագետ»

100000 AMD

«Մասնագետ» փաթեթը նախատեսված է մտավոր առողջության ոլորտի գործող մասնագետների համար։ Փաթեթը տրամադրվում է 1 տարի ժամկետով։

«Մասնագետ» փաթեթում ներառված ծառայությունների ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև։

Տեսակը՝

«Մասնագետ» փաթեթում ներառված են․

  • Բոլոր դասընթացները (վկայականներ ստանալու հնարավորությամբ)
  • Բոլոր ծավալուն հոդվածները
  • 2 հարցում կատարելու հնարավորություն
  • Էջ մասնագետների կատալոգում
  • Տարեկան 1 հարցազրույց
  • Բոլոր աշխատաթերթերը

Վճարումն իրականացնելուց հետո՝ վերոնշյալ ծառայություններն անմիջապես կլինեն հասանելի։ Դուք կկարողանաք ձեռք բերել կայքում արդեն հրապարակված և առաջիկա 1 տարվա ընթացքում հրապարակվելիք բոլոր դասընթացները 0 դրամով։ Դասընթացների ավարտական թեստերը բարեհաջող անցնելուց հետո դուք կստանաք թվային և տպագիր վկայականներ։ Վկայականներն անվճար կառաքվեն ձեզ փոստի միջոցով։ Ձեզ համար բաց կլինեն նաև բոլոր ծավալուն հոդվածները։

«Մասնագետ» փաթեթից օգտվողները հնարավորություն կստանանա նաև իրենց գիտական աշխատանքների համար իրականացնել տարեկան 2 հարցում՝ օգտվելով «Լավ ու Բարի» կայքի հարցումների համակարգից։ Մեր մասնագետները կօգնեն հարցաշարերի ընտրության և թարգմանության հարցում, կտեղադրեն պատրաստի հարցաշարերը կայքում և կուղարկեն ձեզ հարցման ընթացքում հավաքված տվյալները .CSV (Excel) ֆորմատով։ Ավելին՝ մեր համակարգն ավտոմատ կհաշվարկի հարցման արդյուքները և կներառի տվյալների ֆայլի մեջ։ Հարցումների մասին առավել մանրամասն կարդացեք՝ սեղմելով այստեղ։

«Մասնագետ» փաթեթից օգտվողներն հնարավորություն կունենան գովազդելու իրենց ծառայությունները «Լավ ու Բարի» կայքի մասնագետների կատալոգում։ Կատալոգում ընդգրկված մասնագետների գովազդը (պատահականության սկզբունքով փոփոխվելով) ցուցադրվում է կայքի բոլոր էջերի ստորին հատվածում։ Տարեկան 1 անգամ կայքում կհարապարակվի նաև յուրաքանչյուր մասնագետի հետ հարցազրույց՝ տեքստային ֆորմատով։ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ այս ծառայությունն հասանելի է միայն մտավոր առողջության ոլորտում նվազագույնը բակալավրի աստիճան ունեցող անձանց համար։

«Մասնագետ» փաթեթից օգտվողները հնարավորություն կունենան նաև ձեռք բերելու «Լավ ու Բարի» կայքի խանութում տեղադրված բոլոր աշխատաթերթերը 0 դրամով։ Այդ աշխատաթերթերը նախատեսված են թերապիայի ընթացքում օգտագործելու կամ հաճախորդներին իբրև տնային աշխատանք հանձնարարելու համար։


Բոլոր փաթեթներին և ծառայությունների տրամադրման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։

Inline Feedbacks
Կարդալ զրույցը