ՄԵՆՅՈւ

Քնի ռեժիմ

Քնի ռեժիմ – ԼԱՎ Ու ԲԱՐԻ

Քնի ռեժիմի հետ կապված ենթադրություններից և հանրային տարածում ունեցող միֆերից խուսափելու համար՝ «Լավ ու Բարին» այս էջում պարբերաբար կհարապարակի տվյալ թեմային առնչվող գիտական հետազոտությունների հակիրճ անդրադարձերը։

Թեմայով առավել հետաքրքրվողները կարող են սեղմել «Ծանուցվել» կոճակը և ստանալ բոլոր նոր հետազոտությունների մասին ծանուցումներ էլփոստի միջոցով։

Հավանեցի՞ք էջը։ Տարածե՛ք այն։

One comment

  1. Ուշ ժամի քնելը վնասում է թե՛ «արտույտների», թե՛ «բուերի» մտավոր առողջությանը

    Psychiatry Research պարբերականում հրապարակված գիտական հետազոտության համաձայն՝ երեկոյան ուշ ժամի քնելը վնաս է հասցնում մեր մտավոր առողջությանը՝ անկախ նրանից, թե քնի ռեժիմի ինչ նախապատվություններ ունենք։ Գրեթե 74000 մարդու շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ է բերվել, որ ուշ ժամի քնող բոլոր անձանց մոտ ավելի հաճախ են հանդիպում մտավոր առողջության խանգարումներ։ Քնի ռեժիմի նախապատվությունն, ընդ որում, այդ հարցում դերակատարում չունի՝ առավոտյան շուտ արթնանալը դրական է ազդում թե՛ «արտույտների», թե՛ «բուերի» մտավոր առողջության վրա։

    Հետազոտությամբ պարզվել է նաև, որ մտավոր առողջության համար առավել բարենպաստ է նախքան գիշերվա ժամը մեկը քուն մտնելը։

    Աղբյուրը՝ https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0165178124002415

Leave a Reply