ՄԵՆՅՈւ

Սեանս «Ես չեմ հասկանում, թե ինչ եմ զգում»

Շատերին է ծանոթ այն զգացումը, երբ պարզապես չես հասկանում, թե ինչ ես զգում։ Մտքերն ու հույզերն այնքան արագ են փոխվում, որ դժվար է լինում նույնիսկ բացատրել, թե ինչ է կատարվում մեր ներաշխարհում։

Այս սեանսի ընթացքում կփորձենք ելք գտնել ստեղծված շփոթությունից և կարագավորել հուզական խառնաշփոթը։

Հաջորդ մեկ րոպեի ընթացքում պարզապես մտածեք, թե ինչ է կատարվում Ձեր շուրջը՝ ինչ և ովքեր են Ձեզ շրջապատում, ինչ են նրանք անում։

Միացրեք տեսանյութը՝ ժամանակը չափելու համար։

Անցնեք հույզերին

Այժմ, երբ մի պահ կտրվեցիք Ձեր ներքին բովանդակությունից և հայացքն ուղղեցիք դեպի արտաքին աշխարհ, ժամանակն է վերադառնալու և պարզություն մտցնելու Ձեր հույզերում և մտքերում։ Դուք պիտի ձևավորեք հեռանկար, որպեսզի զգաք Ձեզ ավելի հանգիստ և խաղաղ։

Եկեք պարզապես գրի առնենք այն բոլոր մտքերը, որ առաջանում են Ձեզ մոտ, անգամ եթե դրանք իրար հետ կապված չեն և որևէ նշանակություն չունեն։ Գրեք առանց նախապես մտածելու և ընթացքում ուշադրություն դարձրեք, թե ինչն է միավորում Ձեր գրառած մտքերը, որն է դրանք հիմնական իմաստը։ Եթե անգամ որևէ իմաստ չգտնեք, հոգ չէ։ Պարզապես փորձեք։ Եվ որևէ գնահատական մի տվեք Ձեզ։

*Ձեր լրացրած տեքստը ոչ ոք չի տեսնում և այն կանհետանա, երբ դուք փակեք այս էջը։

Դուք հրաշալի աշխատանք կատարեցիք, կարող եք գովել Ձեզ 🌞 Այժմ պարտադիր է ժպտալ (թեկուզ կեղծ) 😊

Արեցի՞ք։ Ուրեմն՝ առաջ։

Ի՞նչ անել հետո

Առաջիկայում, երբ կրկին նման հուզական շփոթություն զգաք, վերադարձեք և կատարեք այս փոքրիկ վարժությունը։ Մի հետաձգեք, արեք դա, երբ շփոթության զգացումը դեռ նոր է առաջացել։

Այս վարժությունը բավականին պարզ է։ Մեկ րոպե մտածեք ձեզանից դուրս գտնվող աշխարհի մասին, ապա մի քանի րոպեի ընթացքում գրի առեք այն ամենն, ինչ կատարվում է Ձեր ներաշխարհում։

Կարող եք անել դա թուղթ ու գրիչի օգնությամբ կամ պահպանել այս էջը և վերադառնալ, երբ դրա կարիքը զգացվի։

Դուք կզգաք տարբերությունը առաջին մի քանի սեանսից հետո 💖

Հավանեցի՞ք հոդվածը։ Տարածե՛ք այն։
Լավ ու Բարի
Լավ ու Բարի

Հոգեբանություն թեմայով ամենալավ ու բարի կայքը։

«1000 բարի» տեղեկաթերթ

Լրացրեք Ձեր էլփոստի հասցեն և ամսական մեկ անգամ ստացեք մեր հռչակավոր «1000 բարի» տեղեկաթերթը։