ՄԵՆՅՈւ

Անդրանցում

3200 AMD7200 AMD

Ձեռք բերեք «Անդրանցում» գիրքը մեր կողմից ընտրված խանութներից։ Գրքի նկարագրությանը և հեղինակի կենսագրությանը, ինչպես նաև հայտնի գիտնականների և պարբերականների կարծիքներին կարող եք ծանոթանալ ստորև։

SKU: N/A Տեսակը՝

Դուք հավանաբար լսել եք Աբրահամ Մասլոուի մարդկային պահանջմունքների հիերարխիայի մասին, որը սովորաբար ներկայացվում է բուրգի տեսքով։ Այդտեղ Մասլոուն ներկայացնում է այն հիմնական պահանջները, որոնք մարդիկ պետք է բավարարեն՝ իրենց ողջ ներուժն օգտագործելու համար: «Անդրանցում» գրքում հոգեբան Սքոթ Բերրի Քոֆմանը պնդում է, որ պահանջմունքների բուրգի մասին Մասլոուի գաղափարներն հիմնականում սխալ են ընկալվում։ Նա առաջ է քաշում մի թարմ տեսակետ, որն ավելի համահունչ է ժամանակակից գիտությանը և Մասլոուի աշխատանքին: Քոֆմանը բաժանում է կարիքների իր նորացված հիերարխիան երկու խմբի՝ անվտանգություն և աճ։ Նա ուսումնասիրում է այն, թե ինչպես մենք կարող ենք բավարարել մեր պահանջմունքները և իրացնել մեր ողջ ներուժը։ Այնուհետև նա ներկայացնում է, թե ինչպես մենք կարող ենք գերազանցել մեր անձնական պահանջմունքները՝ միաժամանակ բավարարելով դրանք և դուրս գալով դրանց սահմաններից անդին:

Հեղինակը

GoodReads

⭐⭐⭐⭐

Տարեթիվ

2020

Լեզու

Ռուսերեն, Անգլերեն

Հեղինակի մասին

Սքոթ Բերրի Քոֆմանը գիտությունների դոկտոր է, հումանիստական հոգեբան, ով դասավանդել է Կոլումբիայի համալսարանում, Փենսիլվանիայի համալսարանում և այլուր: Գիտությունների դոկտորի իր կոչումը նա ստացել է Յեյլի համալսարանի կոգնիտիվ հոգեբանության ֆակուլտետից, իսկ փորձարարական հոգեբանության մագիստրոսի կոչումը՝ Քեմբրիջի համալսարանից: Նա եղել է Scientific American ամսագրի Beautiful Minds խորագրի հեղինակը և վարում է The Psychology Podcast-ը, որը լսել են ավելի քան 10 միլիոն անգամ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են The Atlantic և Harvard Business Review ամսագրերում: 2015 թվականին Business Insider պարբերականի կողմից նա ճանաչվել է «Աշխարհի մասին մեր պատկերացումները փոխող 50 բեկումնային գիտնականներից մեկը»:

Inline Feedbacks
Կարդալ զրույցը
Ադամ Գրանտ

Իբրև հումանիստական հոգեբանության առաջամարտիկ, Մասլոուն հաճախ է հիշատակվում, սակայն հազվադեպ է հասկացվում։ Սքոթ Բերրի Քոֆմանը փոխում է իրավիճակը: Նա բարձրակարգ աշխատանք է կատարում՝ վերականգնելով պահանջների դասական բուրգը՝ հենվելով Մասլոուի անձնական վերանայումների վրա և թարմացնելով ինքնիրացման գաղափարը՝ հենվելով ժամանակակից գիտության վրա։

Սյուզան Քեյն

Սա այն գիրքն է, որին բոլորս սպասում էինք։ Այն, առնվազն, մարդկության նոր, ցնցող հոգեբանությունն է։ Քոֆմանը ցույց կտա ձեզ, թե ինչպես լիարժեքորեն ապրել ձեր կյանքը՝ միևնույն ժամանակ աջակից լինելով նաև այլոց։