«Գուցե խոսե՞ս մեկի հետ» գիրքը հոգեթերապևտ և գրող Լորի Գոթլիբի հուշագրությունն է: Նա պատմում է իր երկարամյա զուգընկերոջ հետ հանկարծակի բաժանումից հետո սկսված կյանքի դժվարին պահերի մասին: Իրեն չափազանց վշտեցրած այդ միջադեպից հետո Լորին որոշում է ի՛նքն էլ դիմել հոգեթերապևտի օգնությանը։ Այս գիրքը Լորիի թերապիայի պատմությունն է՝ միմահյուսված ի՛ր իսկ այցելուների պատմությունների հետ։ Թեև նրանք բախվել են տարբեր իրավիճակների, նրանց ընդհանուր պայքարը և այն, թե ինչպես են հաղթահարում խնդիրները, արտացոլում են մարդկային համընդհանուր փորձառությունները: Լորին փաստացի ասում է, որ հոգեթերապևտների արդյունավետության պատճառն այն է, որ նրանք անցնում են միևնույն խնդիրների միջով: Երբ Լորին և նրա հաճախորդները միասին աշխատում են մտավոր առողջության բարելավման և փոխըմբռնման ձեռքբերման ուղղությամբ, նրանք վերհիշում են իրենց անցյալն ու այն, թե ինչպես են հայտնվել այնտեղ, որտեղ գտնվում են, և մտածում ապագայի մասին, որը կցանկանային ունենալ:
Գուցե խոսե՞ս մեկի հետ
3500 AMD – 8000 AMD
Ձեռք բերեք «Գուցե խոսե՞ս մեկի հետ» գիրքը մեր կողմից ընտրված խանութներից։ Գրքի նկարագրությանը և հեղինակի կենսագրությանը, ինչպես նաև հայտնի գիտնականների և պարբերականների կարծիքներին կարող եք ծանոթանալ ստորև։
Հեղինակը | |
---|---|
GoodReads | ⭐⭐⭐⭐ |
Տարեթիվ | 2019 |
Լեզու | Ռուսերեն, Անգլերեն |
Հեղինակի մասին
Լորի Գոթլիբը հոգեթերապևտ է և New York Times-ի բեսթսելլեր դարձած «Գուցե խոսես մեկի հետ» գրքի հեղինակը։ Նրա աշխատությունը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով։ Ներկայումս դրա հիման վրա նկարահանվում է հեռուստասերիալ։ Ի լրումն իր կլինիկական պրակտիկայի, նա հանդիսանում է հանրահայտ «Հարգելի հոգեթերապևտներ» փոդքասթի համահեղինակ և հեղինակում է The Atlantic-ի «Հարգելի հոգեթերապևտ» խորհուրդների սյունակը: Նա պահանջված փորձագետ է այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են Today Show-ն, Good Morning America-ն, , CNN-ը և այլն։ Նրա TED զրույցը դարձել է տարվա ամենաշատ դիտվող 10 զրույցներից մեկը: Նա նաև «Գուցե խոսես մեկի հետ» աշխատանքային տետրի հեղինակն է։
Եթե թեկուզ փոքր ինչ հետաքրքրված եք թերապևտիկ գործընթացով կամ մարդու էության առեղծվածով, պիտի անպայման կարդաք այս գիրքը: Այն իմաստուն է, ջերմ, խելացի և զվարճալի։ Լորի Գոթլիբը չափազանց լավ ընկերակից է: