Երբևէ նկատե՞լ եք, որ զրույցի ընթացքում հանկած հասկանում եք, որ չէիք լսում։ Դուք միայնակ չեք։ Իր «Դուք չեք լսում» գրքում առողջության, գիտության և տեխնոլոգիաների թեմաներով զբաղվող լրագրող Քեյթ Մըրֆին քննարկման է դնում այն հարցը, որ մեր հասարակություններում լսելու հմտությունները սկսել են անհետանալ։ Նա պնդում է, որ դա ունի իր աղետալի ազդեցությունը, քանի որ արդյունավետ ունկնդրումը գտնվում է առողջ հարաբերությունների, անձնային աճի և սոցիալական համագործակցության հիմքում: Այս գրքում դուք կգտնեք, թե ինչպես կարող եք դառնալ ավելի լավ և ավելի արդյունավետ ունկնդիր։ Դուք կուսումնասիրենք արդյունավետ ունկնդրման ճանապարհին հանդիպող խոչընդոտները և կսովորեք, թե ինչպես կարելի է դրանք հաղթահարել: Ինչպես նաև կտեսնեք, թե ինչպես է ֆոնային աղմուկը խանգարում խոսակցություններին, ինչպես կարող է ինքնարտահայտումը նվազեցնել ձեր պատկանելության զգացումը և ինչու է երբեմն ավելի հեշտ լսել բոլորովին անծանոթ մարդկանց, քան ձեր ընտանիքի անդամներին:
Դուք չեք լսում
3600 AMD – 7600 AMD
Ձեռք բերեք «Դուք չեք լսում» գիրքը մեր կողմից ընտրված խանութներից։ Գրքի նկարագրությանը և հեղինակի կենսագրությանը, ինչպես նաև հայտնի գիտնականների և պարբերականների կարծիքներին կարող եք ծանոթանալ ստորև։
Հեղինակը | |
---|---|
GoodReads | ⭐⭐⭐⭐ |
Տարեթիվ | 2020 |
Լեզու | Ռուսերեն, Անգլերեն |
Հեղինակի մասին
Քեյթ Մըրֆին լրագրող է Հյուսթոն քաղաքից (Թեքսաս նահանգ), ով հոդվածներ է հեղինակել New York Times-ի, Economist-ի, Agence France-Presse-ի և Texas Monthly-ի համար:
Եթե դուք նման եք մարդկանց մեծամասնությանը, ապա զրույցի ընթացքում չեք լսում այնքան հաճախ կամ այնքան լավ, որքան կցանկանայիք: Տաղանդավոր լրագրողից ավելի լավ ոչ ոք չէր կարող պատմել ճիշտ մտածելակերպի և հմտությունների մասին։ Այս գիրքն անում է դա գիտության և հումորի օգնությամբ: