Այս առանցքային գրքում Ընդունման և հանձնառության թերապիայի (ACT) հիմնադիր և առաջամարտիկ հետազոտողը ներկայացնում է հոգեբանական ճկունության հմտությունները, որոնք այդ թերապևտիկ մոտեցումը դարձնում են գիտականորեն ապացուցված ամենից արդյունավետ մոտեցումներից մեկը։ Փաստարկված է, որ այս հմտություններն օգնում են նույնիսկ այն դեպքերում, երբ այլ մոտեցումները չեն հաջողվում: Ինչպե՞ս է օգնում հոգեբանական ճկունությունը: Մենք դժվարությունների առաջ ենք կանգնում, քանզի մեր խնդիրներ լուծող միտքը հուշում է, որ փախչենք այն ամենից, ինչը մեզ վախ և ցավ է պատճառում: Սակայն մեզ ցավեցնում է հենց այն, ինչ կարևոր է մեզ համար։ Եթե մենք ցանկանում ենք խուսափել խեցելիության զգացումից, մենք նաև պիտի խուսափենք այն ամենից, ինչ կարևորում ենք։ Սովորելով, թե ինչպես ազատել մեզ՝ մենք կարող ենք ապրել իմաստալից և նպատակաուղղված կյանքով։ Թեկուզ սա պարզ գաղափար է, սակայն դրան դիմադրություն են ցույց տալիս են մեր բնազդներն ու ներքին ծրագրավորումները։ Ճկունության հմտություններն հակազդում են այդ արմատացած միտումներին: Սթիվեն Հեյզը ցույց է տալիս, որ երբ թույլ ենք տալիս մեզ իրապես ազատ զգալ և իրապես ազատ մտածել՝ կարողանում ենք մեզ համար էական նպատակների ճանապարհով շարժվելու հանձնառություն ստանձնել։ Վերջապես, մենք կարող ենք ապրել այնպիսի կյանքով, որն արտացոլում է այն արժեքները, որոնք կարևորում ենք:
Ազատված բանականություն
5700 AMD – 7600 AMD
Ձեռք բերեք «Ազատված բանականություն» գիրքը մեր կողմից ընտրված խանութներից։ Գրքի նկարագրությանը և հեղինակի կենսագրությանը, ինչպես նաև հայտնի գիտնականների և պարբերականների կարծիքներին կարող եք ծանոթանալ ստորև։
Հեղինակը | |
---|---|
GoodReads | ⭐⭐⭐⭐ |
Տարեթիվ | 2020 |
Լեզու | Ռուսերեն, Անգլերեն |
Հեղինակի մասին
Սթիվեն Հեյզը, գիտությունների թեկնածու է և հոգեբանության պրոֆեսոր Նևադայի համալսարանում: Նա քառասուներեք գրքի և ավելի քան վեց հարյուր գիտական հոդվածների հեղինակ է, եղել է Վարքային և կոգնիտիվ թերապիայի ասոցացիայի և Համատեքստային վարքային գիտության ասոցիացիայի նախագահ և հանդիսանում է աշխարհի ամենահայտնի հոգեբաններից մեկը: Հեյեսը նախաձեռնել է Ընդունման և հանձնառության թերապիայի (ACT) և Հարաբերական կառուցվածքի տեսության (RFT) մշակումը։ Վերջինս այն կոգնիտիվ մոտեցումն է, որի վրա հիմնված է ԸՀԹ-ն: Նրա աշխատանքները լայնորեն մեջբերվել են խոշոր լրատվամիջոցների կողմից, ներառյալ՝ Time, The New Yorker, The New York Times, The Wall Street Journal և Psychology Today։
Ձեզ կարող է դուր գալ…
-
Աշխատաթերթ «Դիսթրեսի բարելավման ծրագիր»
200 AMD -
Հուզական ինտելեկտ
3500 AMD – 5900 AMDԸնտրել տարբերակը This product has multiple variants. The options may be chosen on the product page -
«Ինչպես հանդուրժել դիսթրեսը» դասընթաց
12000 AMD -
Հուզական ճկունություն
5000 AMD – 7000 AMDԸնտրել տարբերակը This product has multiple variants. The options may be chosen on the product page