ՄԵՆՅՈւ

Ինչ անել, երբ աննպատակ խանդում ես։ Ես ինքս զգում եմ, որ ոչ մի բան չկա, բայց խանդում եմ։

Հագելի ընթերցող, եթե ձեր խանդը իսկապես անտեղի է, ինչպես դուք
եք գրում, և այն ուղղված է ձեր զգուընկերոջը, կարող եմ ասել, որ խանդը նորմալ և բնական զգացում է։ Այն զգում են բոլոր նրանք, ովքեր սիրում են։ Անգամ կա նման արտահայտություն՝ «չկա սեր՝ առանց խանդի» կամ
«եթե խանդում է, ուրեմն սիրում է»։

Խանդի զգացումը սուր է հատկապես հարաբերությունների սկզբում, երբ զուգընկերներն ուզում են միմյանց համար միակը լինել և անընդհատ լինել
ուշարդության կենտրոնում։

Սակայն եթե խանդը շարունակում է սիստեմատիկ բնույթ կրել կամ շարունակվել արդեն համատեղ կյանքի ընթացքում՝ այն նորմալ չէ և կարող է հարաբերությունների խզման պատճառ հանդիսանալ։

Խանդի հիմքը վախն է, որը զուգորդվում է անհանգստության, ինքնավստահության, զայրույթի զգացումներով։ Դա կարող է լինել վախ՝ կապված սիրո, անվտանգության, կայունության, անվստահության կամ իշխանության կորստի հետ։ Խանդի հիմքում ընկած պատճառներ կարող են հանդիսանալ անինքնավստահությունը, տրավմատիկ փորձը (օրինակ նախկին հարաբերություններում դավաճանվելը), փոփոխությունները (երբ
զգում եք, որ հարաբերություններում ինչոր բան նակինի պես չէ),
բացասական դիրքորոշումները (որ ձեզ չեն կարող սիրել այնպիսին,
իչպիսին դուք կաք), ոչ առողջ կապվածությունը։

Ի՞նչ անել, երբ խանդում եք։ Երբ նկատում եք սուր անհանգստություն, կիսվեք ձեր զուգընկերջ հետ և խնդրեք ժամանակ հանգստանալու, հանդարտվելու (ուշքի գալու) համար։ Խոսեք ձեր զուգընկերոջ հետ, պատմեք ձեր մասին և փորձեք հասկանալ, թե որտեղից են գալիս ձեր վախերը։ Դիմեք անձնական օրագրի օգնությանը՝ գրի առեք սուր տագնապային պահերը և հետո փորձեք հասկանալ, թե որ իրավիճակից հետո է սկսվում խանդաը կամ ինչն է դրա պատճառ հանդիսանում։

Հիշեք, որ ցանկացած հարաբերություն կառուցվում և բարգավճում է
վստահության շնորհիվ։ Աշխատեք ձեզ վրա (անձնական աճ, նոր ընկերներ), գտեք ձեզ համար զբաղմունքներ, մի դարձրեք ձեր
սիրելիին ձեր կյանքի միակ զբաղմունքն ու ուշադրության առարկան։

Եթե նկատում եք, որ այնուամենայնիվ ինքնուրույն չեք կարողանում
հաղթահարել խանդը և այն ձեզանից շատ էներգիա և ռեսուրս է
խլում՝ դիմեք հոգեբանի։

Հարցին պատասխանեց

Աննա Ասոյան

Original price was: 10000 AMD.Current price is: 5000 AMD.

Հոգեբան Աննա Ասոյանը «Լավ ու Բարի» կայքի հեղինակներից է։ Ի թիվս այլ հրապարակումների, նա հեղինակել է հոդվածներ միայնության, միջին տարիքի ճգնաժամի, խանդի և այլ թեմաներով։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, միջին տարիքին բնորոշ անհանգստություն, ինչպես նաև միայնության զգացում, սթրես, նյարդային լարվածություն և այլն։ Սեղմելով «Դիմել հոգեբանին» կոճակը՝ դուք կմիանաք նրա WhatsApp չատին։

Պահպանել այս էջը