ՄԵՆՅՈւ

Մարիխուանա

Մարիխուանա – ԼԱՎ Ու ԲԱՐԻ

Մարիխուանայի կամ կանաբիսի ազդեցության մասին ենթադրություններից և հանրային տարածում ունեցող միֆերից խուսափելու համար՝ «Լավ ու Բարին» այս էջում պարբերաբար կհարապարակի տվյալ թեմային առնչվող գիտական հետազոտությունների հակիրճ անդրադարձերը։

Թեմայով առավել հետաքրքրվողները կարող են սեղմել «Ծանուցվել» կոճակը և ստանալ բոլոր նոր հետազոտությունների մասին ծանուցումներ էլփոստի միջոցով։

Հավանեցի՞ք էջը։ Տարածե՛ք այն։

2 Comments

  1. Մարիխուանան բարձրացնում է ավտովթարի ենթարկվելու ռիսկն այն անձանց մոտ, ովքեր այս թմրանյութն ավելի հազվադեպ են օգտագործում

    Journal of Cannabis Research պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ մարիխուանայի օգտագործումն ավելի քիչ կոգնիտիվ խանգարումներ և հենաշարժական ապարատի խանգարումներ է առաջացնում մշտական օտագործողների մոտ, քան նրանց, ովքեր այս թմրանյութն օգտագործում են երբեմն առ երբեմն։

    Հետազոտության նպատակն էր՝ ուսումնասիրել մարիխուանայի ազդեցությունը ավտովթարի ենթարկվելու հավանականության վրա։

    Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ շաբաթական 1-2 անգամ մարիխուանա օգտագործող անձանց մոտ նվազում է արձագանքման արագությունը և վատթարանում է կարճատև հիշողությունը, մինչդեռ թմրանյութն ամեն օր օգտագործողների մոտ նման միտում չի նկատվում։ Վերջիններս մարիխուանայի ազդեցության հանդեպ հանդուրժողականություն են ձևավորում և գտնվում են ավտովթարի ենթարկվելու ավելի ցածր ռիսկային գոտում, քան ժամանակ առ ժամանակ օտագործողները։

    Նախկինում ի հայտ բերված տվյալների համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը բարձրացնում է ավտովթարի ենթարկվելու հավանականությունը։ Մարիխուանան վթարների ընթացքում մահացու վնասվածքներ ստացած վարորդների արյան մեջ առավել հաճախ հանդիպող նյութերից երկրորդն է (ալկոհոլից հետո)։

  2. Մարիխուանա օգտագործող դեռահասների մոտ 11 անգամ աճում է փսիխոտիկ խանգարում ստանալու հավանականությունը

    Psychological Medicine պարբերականում հրապարակված գիտական հետազոտության համաձայն՝ այն դեռահասներն, ովքեր մարիխուանա են օգտագործում՝ գտնվում են փսիխոտիկ խանգարումներ ստանալու զգալիորեն ավելի բարձր ռիսկային գոտում։

    Մարիխուանան պարունակում է ինչպես բժշկական (վերականգնողական) նպատակներով օգտագործվող ոչ հոգեակտիվ կանաբիդոլ նյութ, այնպես էլ՝ հոգեակտիվ տետրահիդրոկանաբիդոլ նյութը, որն ազդում է տրամադրության, ընկալման և մի շարք այլ կոգնիտիվ գործառույթների վրա։ Վերջին 40 տարում այդ նյութի քանակությունը մարիխուանայում նախկին 1%-ի փոխարեն դարձել է գրեթե 20%։ Իսկ որոշ էքստրակտներում հասնում է ավելի քան 90%-ի։ Սա գիտնականներին տեղիք է տալիս մտածելու այն մասին, որ մարիխուանայի ազդեցությունն ուսումնասիրող նախկին հետազոտություններն այժմ այլևս կարող են ակտուալ չլինել։

    Կանադայում 11000 դեռահասների և երիտասարդների շրջանում կատարված նոր ուսումնասիրության արդյունքում գիտնականներն ի հայտ են բերել, որ նախորդ մեկ տարվա ընթացքում մարիխուանա օգտագործած մինչև 20 տարեկան անձանց մոտ 11 անգամ ավելի հաճախ է ախտորոշվում որևէ փսիխոտիկ խանգարում (քան նրանց մոտ, ովքեր այս թմրանյութը չեն օգտագործել)։ 20-24 տարեկանների խմբում նման օրինաչափություն չի հայտնաբերվել։

    Փսիխոտիկ խանգարում ունեցող դեռահասների առողջապահական տվյալների ուսումնասիրության միջոցով նաև պարզվել է, որ նման 6 դեռահասից 5-ը նախկինում մարիխուանա է օգտագործել։

    Այս բացահայտումներն ապացուցում են, որ դեռահասներն հատկապես զգայուն են թմրանյութերի ազդեցության հանդեպ և մարիխուանայի օգտագործումը կարող է խաթարել վերջիններիս գլխուղեղի բնականոն զարգացումը՝ բարձրացնելով մտավոր առողջության խանգարումներ ձեռք բերելու ռիսկերը։

Leave a Reply