ՄԵՆՅՈւ

Որքա՞ն լավ գիտեք հոգեբանություն

Հոգեբանությունը շատերին գաղտնիքներով և առեղծվածներով լի գիտություն է թվում, որը բացահայտում է մարդկային ողջ էությունն ու տրամադրում աշխարհում կողմնորոշվելու գերբնական կարողություններ։ Ժամանակակից մեդիան՝ համացանցը, ֆիլմերը կամ փոդքաստներն, է՛լ ավելի են բորբոքում մեր բնական հետաքրքրասիրությունը՝ գտնելով և լայն լսարանին ներկայացնելով ամենից զարմանալի հոգեբանական տեսություններն ու «հնարքները»։

Նրանք, ովքեր նոր են սկսում խորանալ հոգեբանական գիտություններում՝ ի զարմանս իրենց բացահայտում են, որ հանարային լայն տարածում ունեցող և անգամ մասնագիտական փորձում կիրառվող շատ մոտեցումներ իրականում զուրկ են գիտական հիմքից և ներկայումս միայն պատմական սխալներ կամ կեղծ գիտական տեսություններ են համարվում։

Մեր այս թեստի միջոցով դուք ևս կարող եք ստուգել հոգեբանություն գիտության ձեր իմացությունը՝ փորձելով տարբերել, թե ներկայացված 35 պնդումներից որոնք են ճշմարիտ, իսկ որոնք՝ սխալ։

Տարածել թեստը