
Հաճախակի և տևական հեռուստացույց դիտելը կարող է ժամանակի ընթացքում փոքրացնել գլխուղեղի որոշ հատվածներ։ Նման եզրակացության են եկել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարաններից մեկի գիտնականները։
Ուսումնասիրելով շուրջ 1700 մարդու տվյալներ՝ գիտնականները պարզել են, որ միջին տարիքում հեռուստացույց «շատ հաճախ» դիտող մարդիկ 20 տարի անց ունենում են հիշողության, մտածողության և տեսողության հետ կապված ուղեղային հյուսվածքի կորուստ։ Այս մարդկանց գլխուղեղի ՄՌՏ հետազոտության միջոցով պարզվել է, որ վերջիններիս մոտ փոքրացած են ճակատային և ծոծրակային բիլթերը, ինչպես նաև վնասված է սպիտակ նյութը։ Դա մեծացնում է հիշողության անկման և դեմենցիայի ռիսկը։
Նման փոփոխություններ, սակայն, չեն հայտնաբերվել նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ նստած դիրքում զբաղվում են մտավոր գործունեությամբ։ Սա նշանակում է, որ գլխուղեղում տեղի ունեցած փոփոխությունները կապված են ոչ թե պարզապես նստած դիրքում երկար լինելու, այլ հենց պասիվ դիտման հետ։
Սա բացահայտում է, որ կարևոր է ոչ միայն, թե որքան ենք նստում, այլև ինչ ենք անում այդ ընթացքում։ Մտավոր ակտիվությունը (գրելը, կարդալը, խնդիրներ լուծելը) գլխուղեղի համար կարող է պաշտպանական դեր կատարել։







