Ի՞նչ անել որպեսզի մոռանաս անցյալդ ու անցյալիդ մարդկանց։
Հարգելի ընթերցող, ձեր հարցը բավականին խորքային է և լրացուցիչ ինֆորմացիայի կարիք ունի։ Նախ պետք է հասկանալ, թե ինչու եք ուզում մոռանալ անցյալը։ Ձեր անցյալը դա դուք եք և այն ձեր մի մասն է կազմում։ Պետք չէ մոռանալ անցյալը՝ անհրաժեշտ է ընդունել այն իր դրական և բացասական կողմերով ու բաց թողնել։ Եթե դուք չեք կարող ընդունել ձեր անցյալը, չեք կարող լինել ներդաշնակ ներկայում… ուր մնաց թե՝ ապագայում։ Ինչքան էլ փորձեք մերժել ձեր անցյալը, միևնույն է այն ձերն է և միշտ կլինի ձերը։ Փորձեք հասկանալ և ընդունել, որ իդեալական ոչինչ և ոչ ոք չի լինում, մենք սովորում և հասունանում ենք մեր սխալների օգնությամբ։
Ինչ վերաբերվում է մարդկանց՝ եթե ունեք հնարավորություն, փորձեք խոսել նրանց հետ և ասեք, որ նրանք ձեզ ցավ են պատճառել և միգուցե ստանաք այնպիսի պատախան, որը կմեղմացնի ձեր ապրումները։ Իսկ եթե չունեք հնարավորություն խոսելու նրանց հետ կամ պատրաստ չեք դրան, գրեք նամակ, որտեղ այդ մարդկանց կասեք այն ամենն, ինչ ցանկանում եք։ Ավարետելուց հետո կարդացեք այն ձեզ համար ևս մեկ անգամ և ասացեք, որ ներում եք այդ մարդկանց, քանզի իրենք էլ իդեալական չեն և, միգուցե, միտումնավոր չեն ձեզ ցավ պատճառել։ Եվ հիշեք, դուք եք ձեր կյանքը կառուցում։ Մի փորձեք մեղավորներ կամ պատճառաբանություններ գտնել անցյալից, որոնք «խանգարում են» կառուցել ներկան և ապագան։ Դուք եք հենց այն մարդն, ով կարող է դարձնել ձեր կյանքը այնպիսին, ինչպիսին ցանկանում եք։
Հնարավոր է, դուք ի վիճակի չլինեք կատարել այս ամենն ինքնուրույն՝ դա իսկապես հեշտ չէ։ Այդ դեպքում խորհուրդ կտամ դիմել մասնագետի, ում օգնությամբ, համոզված եմ, որ կգտնեք ձեր բոլոր հարցերի պատասխանները։
Հարցին պատասխանեց
Հոգեբան Աննա Ասոյանը «Լավ ու Բարի» կայքի հեղինակներից է։ Ի թիվս այլ հրապարակումների, նա հեղինակել է հոդվածներ միայնության, միջին տարիքի ճգնաժամի, խանդի և այլ թեմաներով։ Մասնագետը կօգնի Ձեզ, եթե ունեք ինքնագնահատականի կամ ինքնավստահության հետ կապված խնդիրներ, միջին տարիքին բնորոշ անհանգստություն, ինչպես նաև միայնության զգացում, սթրես, նյարդային լարվածություն և այլն։ Սեղմելով «Դիմել հոգեբանին» կոճակը՝ դուք կմիանաք նրա WhatsApp չատին։