Դասընթաց «Ինչպես հաղթահարել պրոկրաստինացիան»

10000 AMD

«Ինչպես հաղթահարել պրոկրաստինացիան» դասընթացը նախատեսված է կարևոր գործերն առանց էական պատճառների հետաձգելու սովորություն ունեցող անձանց համար։ Այն մշակված է՝ հիմք ընդունելով կոգնիտիվ-վարքային թերապիայի մոտեցումները և գործիքակազմը։

«Ինչպես հաղթահարել պրոկրաստինացիան» դասընթացքը նախատեսված է լայն լսարանի համար՝ իբրև ինքնօգնության գործիք։ Այն կարող է օգտակար լինել նաև մտավոր առողջության մասնագետներին՝ պրոկրաստինացիայի թերապիայի ընթացքը սովորելու և թերապիան կազմակերպելու հարցում։

Դասթընթացի տեքստերը հավաքված են բացարձակապես գիտական աղբյուրներից և արտացոլում են ժամանակակից գիտության մոտեցումները։ «Լավ ու Բարի» կայքի կողմից դասընթացը լրացվելու է նոր տեքստերով, ինչպես նաև բազմաթիվ գործնական և ստուգողական աշխատանքներով։ Դասընթացն անցնողներին տրվում է հավաստագիր «ԿԵՏ» հրատարակչության կողմից (առաքվում է Հայփոստի միջոցով)։