«Ինչպես հանդուրժել տհաճ հույզերը» դասընթացքը նախատեսված է լայն լսարանի համար՝ իբրև ինքնօգնության գործիք։ Այն կարող է օգտակար լինել նաև մտավոր առողջության մասնագետներին՝ դիսթրեսի անհանդուրժման թերապիայի ընթացքը սովորելու և թերապիան կազմակերպելու հարցում։
Դասթընթացի տեքստերը հավաքված են բացառապես գիտական աղբյուրներից և արտացոլում են ժամանակակից գիտության մոտեցումները։ «Լավ ու Բարի» կայքի կողմից դասընթացը լրացվելու է նոր տեքստերով, ինչպես նաև բազմաթիվ գործնական և ստուգողական աշխատանքներով։ Դասընթացը հաջողությամբ անցնողներին տրվում է հավաստագիր «Կետ» հրատարակչության կողմից (առաքվում է Հայփոստի միջոցով)։





