Բանականությունը սովորաբար դիտվում է որպես մտածելու և սովորելու կարողություն, սակայն արագ փոփոխվող աշխարհում կա ճանաչողական հմտությունների մի խումբ, որը կարող է է՛լ ավելի կարևոր լինել։ Այն ներառում է վերաիմաստավորելու և սովորածը մոռանալու կարողությունները: Մեր առօրյա կյանքում մեզանից շատերը գերադասում են հարմարավետ համոզմունքները, քան անհարմարություն պատճառող կասկածները: Մենք լսում ենք այնպիսի կարծիքներ, որոնք օգնում են մեզ լավ զգալ, ոչ թե՝ լավ մտածել: Անհամաձայնությունը մենք ընկալում ենք իբրև սպառնալիք մեր եսի համար, ոչ թե սովորելու հնարավորություն: Մենք մեզ շրջապատում ենք մարդկանցով, ովքեր համաձայն են մեր կարծիքների հետ, այնինչ պիտի ձգտեինք դեպի նրանց, ովքեր մարտահրավեր են նետում մեր մտածողությանը:
Կազմակերպչական հոգեբան Ադամ Գրանտը փորձագետ է այլոց և մեր սեփական մտածողությունն ընդլայնելու հարցում: Իր համարձակ գաղափարներով և համոզիչ փաստարկներով նա բացահայտում է, թե ինչպես կարող ենք ուրախությամբ ընդունել մեր սխալ լինելը, նոր երանգ հաղորդել լարված խոսակցություններին և ստեղծել ողջ կյանքի ընթացքում սովորելու ձգտում տվող դպրոցներ, աշխատատեղեր և համայնքներ:
«Մտածիր կրկին» գիրքը ցույց է տալիս, որ մենք չպիտի հավատանք այն ամենին, ինչ մտածում ենք կամ ներքուստ հարմարվենք մեր զգացումներին: Այս գիրքն առաջարկում է հրաժարվել այն տեսակետներից, որոնք այլևս լավ չեն ծառայում մեզ և կույր հետևողականության փոխարեն՝ առաջնորդվել մտավոր ճկունությամբ:
Սա հենց այն գիրքն է, որը պետք էր ներկա պահին: Այո, սովորելը կենտրոնացում է պահանջում: Սակայն սովորածը մոռանալը և կրկին սովորելը պահանջում են է՛լ ավելին՝ հարմարավետության փոխարեն ընտրություն կայացնել քաջության օգտին։«Մտածիր կրկին» գրքում Ադամ Գրանտը միավորում է հետազոտությունն ու պատմությունը, որպեսզի օգնի մեզ մարզել ինտելեկտուալ և հուզական մկանները, որոնք անհրաժետ են աշխարհի հանդեպ բավականաչափ հետաքրքրասեր մնալու և այն ավելի լավը դարձնելու համար: Որևէ բան չիմանալը երբեք այսքան հուսադրող չէր թվացել ինձ։
Ադամ Գրանտը կարծում է, որ լայնախոհությունն ուսուցանվող հմտություն է: Եվ ոչ ոք չէր կարող այդ արժեքավոր հմտությունն ավելի լավ սովորեցնել, քան նա ինքն է անում այս հրաշալի աշխատության մեջ: Գրանտի հրաշալի գրքում ամփոփված զարմանալի գաղափարները միանշանակ կստիպեն վերանայել ձեր կարծիքները և ձեր ամենից կարևոր որոշումները: