Անձնական և մասնագիտական հաջողության հասնելու ճանապարհն հազվադեպ է հարթ լինում: Հարցրեք այդ մասին որևէ մեկին, ով հասել է իր ամենամեծ նպատակներին կամ ում հարաբերությունները բարգավաճում են, և կլսեք ճանապարհին հանդիպող բազմաթիվ անսպասելի խոչընդոտների մասին պատմություններ: Ինչո՞վ են տարբերբերվում այն մարդիկ, ովքեր հաղթահարում են նման խոչընդոտներն, այն մարդկանցից, ովքեր չկարողանալով դիմակայել՝ հանձնվում են: Պատասխանը ճկունությունն է՝ հուզական ճկունությունը:
Հուզական ճկունությունը հեղափոխական, գիտության վրա հիմնված մոտեցում է, որը թույլ է տալիս ինքնընդունմամբ, հստակատեսությամբ և լայնախոհությամբ կողմնորոշվել կյանքի շրջադարձերում: Հայտնի հոգեբան Սյուզան Դեվիդն այս հայեցակարգը զարգացրել է հույզերի, երջանկության և ձեռքբերումների շուրջ ավելի քան քսան տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունից հետո: Նա բացահայտել է, որ անկախ մեր խելացի կամ ստեղծագործական լինելուց, անկախ մեր բնավորությունից՝ կյանքում հաջողության հասնելու մեր հավանականությունը կանխորոշում են մեր մտածողությունը, զգացմունքները և ինքնախոսությունը։
«Հուզական ճկունություն» գիրքը ծառայում է իբրև վարքագծային փոփոխությունների ճանապարհային քարտեզ։ Այն առաջարկում է գործելու նոր եղանակաձև, որը կօգնի հասնել մեր ներուժին առավելագույն իրացմանը՝ անկախ նրանից, թե ով ենք մենք և ինչ հանգամանքներում ենք գտնվում։
Մատչելի և ընթերցողին հասկանալի ճանապարհորդություն։ «Հուզական ճկունությունը» կարող է օգտակար լինել յուրաքանչյուրին։
Սյուզան Դեվիդը սովորեցնում է մեզ հասկանալ և հաղորդակցվել զգացմունքների անխոս լեզվով, որպեսզի լավագույնս համապատասխանեցնենք մեր զգացմունքները մեր արարքների հետ: Անհրաժեշտ ընթերցանություն է:
Հույզը զգալը մի բան է, իսկ այն վերահսկելը՝ մեկ ուրիշ։ Սյուզան Դեվիդն ընդունում է տխրության, զայրույթի, մեղավորության զգացման և վախի օգուտները, ապա ցույց է տալիս, թե ինչպես պետք է այնպես անել, որպեսզի այդ հույզերը չվերահսկեն մեր կյանքը: Սա ինքնօգնության գիրք է, որն իսկապես կարող է օգնել: