Փորձու՞մ եք ազատվել վատ սովորություններից: Փորձում եք ձեռք բերել այնպիսի սովորություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն ձեր կյանք, սակայն դժվարանու՞մ եք դրանք պահպանել: «Ատոմային սովորություններ» գրքում Ջեյմս Քլըիրը պնդում է, որ ճիշտ սովորությունների ձեռքբերումը կտրուկ կբարելավի մեր կյանքը, սակայն դրան հասնելու համար մենք նախ պիտի հասկանանք, թե ինչպես են գործում սովորությունները և ինչպես մենք կարող ենք դրանք փոխել: Այստեղ դուք կբացահայտեք, թե ինչու են սովորությունները կարևոր և կծանոթանաք երեք մտածելակերպի, որոնք կարող եք օգտագործել նոր սովորություններ ձեռք բերելու համար: Այնուհետև դուք կսովորեք, թե ինչպես են ձևավորվում սովորությունները և կստանաք ձեր սովորությունները փոխելու չորս բանալիներ: Ի վերջո, դուք կսովորեք, թե ինչպես շարունակաբար բարելավել ձեր նոր ձեռք բերած սովորությունները:
Ատոմային սովորություններ
4250 AMD – 5900 AMD
Ձեռք բերեք «Ատոմային սովորություններ» գիրքը մեր կողմից ընտրված խանութներից։ Գրքի նկարագրությանը և հեղինակի կենսագրությանը, ինչպես նաև հայտնի գիտնականների և պարբերականների կարծիքներին կարող եք ծանոթանալ ստորև։
Այս գիրքը որոնողներն ամենից հաճախ ընթերցում են «Ամեն ինչ պրոկրաստինացիայի մասին» հոդվածը, որը կարող եք կարդալ՝ սեղմելով այստեղ։
Հեղինակը | |
---|---|
GoodReads | ⭐⭐⭐⭐ |
Տարեթիվ | 2018 |
Լեզու | Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն |
Հեղինակի մասին
Ջեյմս Քլիըրը գրող և բանախոս է, որը կենտրոնանում է սովորությունների, որոշումների կայացման և շարունակական կատարելագործման շուրջ: Նա New York Times պարբերականի #1 բեսթսելլեր «Ատոմային սովորությունների» հեղինակն է։ Ողջ աշխարհում վաճառվել է նրա գրքի ավելի քան 5 միլիոն օրինակ։ Այն թարգմանվել է 50-ից ավելի լեզուների։ Քլիըրը պարբերաբար ելույթ է ունենում Fortune 500 ցուցակում ընդգրկված կազմակերպություններում։ Նրա աշխատանքին անդրադարձեր են կատարվել Time, New York Times և Wall Street Journal պարբերականներում։ Նրա հանրաճանաչ «3-2-1» կոչվող էլփոստով ուղարկվող բաժանորդագրությունն ամեն շաբաթ ստանում են մեկ միլիոնից ավելի մարդիկ։
Ջեյմս Քլիըրը տարիներ է անցկացրել՝ կատարելագործելով սովորությունների արվեստը և ուսումնասիրելով սովորությունների մասին գիտությունը: Այս գրավիչ, գործնական գիրքն այն ուղեցույցն է, որն անհրաժեշտ է վատ օրակարգերը խախտելու և դրանք լավը դարձնելու համար: