Ընտանի կենդանիները միակ երեխաների վրա կարող են ունենալ այնպիսի ազդեցություն, ինչպես եղբայրը կամ քույրը

Ավստրալիական Telethon Kids Institute հետազոտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ընտանի կենդանի ունենալը կարող է նպաստել միակ երեխաների սոցիալական և հուզական զարգացմանը։

Նրանք համեմատել են ընտանի կենդանի ունեցող և չունեցող միակ երեխաների տվյալները և նկատել, որ կենդանի ունեցող երեխաները միջինում ավելի հաճախ են դրսևորում կարեկցանք, բարություն, կիսվելու պատրաստակամություն և համագործակցությանը միտված վարք։

Նախկինում այլ հետազոտություններ ևս ի հայտ են բերել, որ կենդանու հետ խաղալը և նրա մասին հոգ տանելը կարող են օգնել երեխային ավելի լավ հասկանալ թե՛ սեփական, թե՛ այլոց հույզերը։

Սա, իհարկե, չի նշանակում, որ ընտանի կենդանին կարող է լիովին փոխարինել եղբորը կամ քրոջը, սակայն նա կարող է դառնալ կարևոր ուղեկից և սովորեցնել պատասխանատվություն ու հոգատարություն դրսևորել։ Ընդհանուր առմամբ, գիտական տվյալները փաստում են, որ երեխայի առողջ զարգացումը կախված է բազմաթիվ գործոններից, և ընտանի կենդանին դրանցից միայն մեկն է։

Պահպանե՛ք այս հոդվածը
guest
Կարծիք
0 Մեկնաբանություն
Նախ լավերը
Նախ նորերը Նախ հները