Հայտնի է, որ բարձր IQ-ն հաջողության, երջանկության կամ առաքինության երաշխիք չէ, սակայն «Հուզական ինտելեկտի» հրապարակումից առաջ մենք միայն կարող էինք կռահել, թե ինչու: Դենիել Գոուլմանի՝ հոգեբանության և նեյրոգիտության տեսանկյունից կատարված այս փայլուն ուսումնասիրությունը նոր պատկերացում է տալիս մեր երկու՝ ռացիոնալ և հուզական բանականությունների մասին, և բացահայտում, թե ինչպես են դրանք ձևավորում մեր ճակատագիրը։
Հուզական ինտելեկտ
3500 AMD – 5900 AMD
Ձեռք բերեք «Հուզական ինտելեկտ» գիրքը մեր կողմից ընտրված խանութներից։ Գրքի նկարագրությանը և հեղինակի կենսագրությանը, ինչպես նաև հայտնի գիտնականների և պարբերականների կարծիքներին կարող եք ծանոթանալ ստորև։
Հեղինակը | |
---|---|
GoodReads | ⭐⭐⭐⭐ |
Տարեթիվ | 1995 |
Լեզու | Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն |
Հեղինակի մասին
Դենիել Գոուլմանն ամերիկացի հոգեբան և գրող է, գիտությունների դոկտորի կոչում է ստացել Հարվարդի համալսարանից, 12 տարի շարունակ հեղինակել է ուղեղի և վարքի մասին հոդվածներ New York Times պարբերականի համար։ Երկու անգամ առաջադրվել է Պուլիտցերյան մրցանակի։ Պարգևատրվել է Ամերիկյան Հոգեբանական Ասոցացիայի «Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար» մրցանակով։
Մտածված, համոզիչ պատմություն, որը բացատրում է, թե ինչ է հուզական ինտելեկտը և ինչու այն կարող է չափազանց կարևոր լինել։
Տպավորիչ է՝ իր մասշտաբով և խորությամբ, ցնցող՝ իր ազդեցությամբ։ Հուզական ինտելեկտը տալիս է ընտանիքի և հասարակության խնդիրներին նայելու նոր տեսանկյուն: