⚠️ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ։ Նախքան առցանց թեստին անցնելը խորհուրդ ենք տալիս կարդալ մեր «Ճշմարիտ են արդյոք հոգեբանական թեստերը» հրապարակումը։
«Ընդհանուր պրոկրաստինացիայի հարցաշար» կոչվող այս թեստը չափում է անձի ձգձգելու սովորությունը՝ պրոկրաստինացիան։ Այն կլինիկական և գիտական միջավայրում լայնորեն կիրառվող թեստ է, որը մշակվել է Ռ․ Լեյի կողմից 1986 թվականին։
Թեստի 20 հարցերից յուրաքանչյուրին անհրաժեշտ է պատասխանել՝ ընտրություն կատարելով 1-5 թվային միջակայքում, որտեղ․
- 1 = Ընդհանրապես բնորոշ չէ ինձ
- 2 = Գրեթե բնորոշ չէ ինձ
- 3 = Նեյտրալ է
- 4 = Գրեթե բնորոշ է ինձ
- 5 = Չափազանց բնորոշ է ինձ
Թեստի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ է պատասխանել բոլոր 20 հարցերին։